09/06/2020 19:24
Եգիպտոսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 35 հազարը
COVID-19-ով վարակման դեպքերի թիվը Եգիպտոսում գերազանցել է 35 հազարը, գրանցվել է վարակի մոտ 1400 նոր դեպք, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում:
«Արձանագրվել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի 1365 նոր դրական արդյունք, դրանք գրանցվել են հիվանդների հետ նախկինում շփվածներին հետևելու ընթացակարգի միջոցով: Մեկ օրվա ընթացքում 34 մարդ է մահացել հիվանդությունից», - նշվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ Մուգահեդի տարածած հայտարարության մեջ:
Դեպքերի մեծ մասը գրանցվել է Կահիրեի հյուսիսային նահանգներում, Գիզայում, Քալյուբիայում:
Մուգահեդի խոսքով՝ բոլոր նոր հիվանդները կորոնավիրուսային հիվանդանոցներում են ևւ բուժօգնություն են ստանում ԱՀԿ ցուցումների համաձայն:
«Եգիպտոսում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 35 444 մարդ է, առողջացել է 9375 մարդ, մահացել է 1271-ը», - հայտնել է Մուգահեդը: