09/06/2020 18:21
Շատ թույլ հույսեր կան, որ կորոնավիրուսային իրավիճակի որոշակի կայունացում ունենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ լարված, բայց, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի որոշակի կայունացում ունենք, ճեպազրուցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց այս հանգամանքը մեզ ոչ թե պետք է թուլացնի, այլ ավելի բարձրացնի մեր զգոնությունը: Մեր բանաձևը կրկին մնում է մեկը՝ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության մեծացումը», - նշեց նա՝ կրկին շեշտելով դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հարսանիքներ կամ հուղարկավորություններ ունեցող ընտանիքները պետք է համագործակցեն ոստիկանության և ՏԻՄ հետ՝ ստեղծված իրավիճակում հասնելու հակահամաճարակային կանոների պահպանման արդյունավետությանը: