09/06/2020 14:25
Փաշինյանի միակ հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել է հեղափոխությունից հետո` 2018 թվականին. Մանե Գևորգյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև վերջին շրջանում հանդիպում տեղի չի ունեցել, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Նման հանդիպում, եթե տեղի ունեցած լիներ, ապա չէր լինի գաղտնի և համապատասխան հաղորդագրությամբ կտեղեկացնեինք հանրությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկուսացված է եղել այս ընթացքում, որևէ հանդիպում չի եղել: Միակ հանդիպումն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել է հեղափոխությունից հետո՝ 2018 թվականին, և եղել է մեկ անգամ» , - ասաց Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Փաշինյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։