09/06/2020 17:06
Գագիկ Ծառուկյանը որպես վկա չի հարցաքննվել․ ՔԿ նախագահ
Գագիկ Ծառուկյանի մասով որևէ քննություն քննչական կոմիտեում չի իրականացվում, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
Նա ընդգծեց՝ պատգամավորները քննչական կոմիտեի սուբյեկտ չեն հանդիսանում։
«Մեզ մոտ Հյուսիս-հարավ երկորդ տրանշի վերաբերյալ մի դրվագ կա, որն առնչվում է «Սթոնս» ՍՊԸ աշխատակիցներին։ Այդ դրվագով հինգ մեղադրյալ ունենք ներգրավված, որոնց վերաբերյալ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը գրավ կիրառեց։ Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունն այնտեղ չկա», - ասաց նա։
Գրիգորյանն ընդգծեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը որպես վկա չի հարցաքննվել։