09/06/2020 13:29
Բրազիլիայում COVID-19 վարակի դեպքերի թիվը գերազանցել է 700 հազարը
Բրազիլիայում մեկ օրում նոր կորոնավիրուս է հայտնաբերվել 15 645 մարդու մոտ, հաստատվել է 679 նոր մահ, հայտնում են երկրի Առողջապահության նախարարությունից:
Նախորդ օրը գրանցվել է հաստատված 685 427 դեպք, ուստի նոր հանրագումարը կազմում է 701 081, իսկ 37,991 մարդ ամբողջ ընթացքում մահացել է:
Բրազիլիան, ըստ ԱՀԿ-ի և Հոփկինսի համալսարանի, աշխարհում երրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հետո, մահացածների թվով երկիրն ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է: