09/06/2020 12:01
ԱՄՆ-ում COVID-19-ից կարող է մահանալ 145 հազար մարդ
Մինչև 2020 թվականի օգոստոս Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացության թիվը կարող է գերազանցել 145 հազարը, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Վաշինգտոնյան համալսարանի մասնագետներին:
Նոր կանխատեսում է արվել՝ հիմնվելով երկրում վարակի տարածման դինամիկային: Նույն ժամանակահատվածի համար նախորդ կանխատեսում էր 5 հազար մահով պակաս, քան ներկայում կանխատեսվում է:
Ըստ պաշտոնական տվյալների, այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 110 932 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակվածության ավելի քան 1,95 միլիոն դեպք: