09/06/2020 19:35
«ВКонтакте»-ն գործարկել է ձայնային հաղորդագրությունները ճանաչելու գործառույթը
«ВКонтакте» սոցիալական ցանցը միջոց է գտել, ինչպես հաշտեցնել ձայնային հաղորդագրությունների սիրահարներին և դրանք ատողներին, դրա համար գործարկվել է աուդիո հաղորդագրությունները կարդալու գործառույթը:
Ձայնային հաղորդագրությունը հնարավոր է կարդալ միայն այն դեպքում, եթե այն ունի 30 վայրկյան տևողություն: Բջջային տարբերակից օգտվողները կարող են գտնել գործառույթը «տառերով կոճակի» տեսքով՝ ուղիղ հաղորդագրության կողքին: Այն սեղմելուց հետո, նեյրոցանցն արագորեն ապակոդավորում է ձայնագրությունը: Բացի այդ, ձայնային հաղորդագրությունները հաշվի են առնվում նաև որոնման ժամանակ. դրանք կցուցադրվեն տեքստային հաղորդագրությունների հետ:
«Գործառույթն արդեն հասանելի է որոշ օգտատերերի համար: Առաջիկա օրերին դրանից կկարողանան օգտվել բոլորը», - ասել է սոցիալական ցանցի թիմը:
Նշվում է, որ գաղտնագրման տեխնոլոգիան հաշվի է առնում սլենգը, աղմուկը և կարող է տեղադրել կետադրական նշաններ: