09/06/2020 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ազգին աջակցելու համար ցանկանում էր կորոնավիրուսով վարակվել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի վախենում կորոնավիրուսից և նույնիսկ ցանկանում էր հատուկ վարակվել, որպեսզի իր օրինակով ցույց տա ուկրաինացիներին, թե ինչպես է իրեն զգում վարակված մարդը:
«Ես ցանկանում էի ինքս անցնել այս փուլը, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ լինի: Ես մերոնց առաջարկեցի՝ եկեք հիվանդանամ, անմիջապես մեկուսացրեք ինձ Բանկովոյում: Ես դրա միջով նորմալ կանցնեմ», - ասել է նա «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում:
Վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինայում գրանցվել է COVID-19 վարակի 27 856 դեպք: Ապաքինվել է 12 412 մարդ, մահացել՝ 810-ը: