09/06/2020 18:42
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2095 նոր դեպք
Իրանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 176 հազարի, ապաքինվել է 138 500 մարդ, հայտնում է ԻԻՀ առողջապահության նախարարությունը, փոխանցում է IRINN-ը:
Նշվում է, որ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2095 նոր դեպք, մահացել է 74 մարդ:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից ի վեր վարակվել է 175 927 մարդ, ապաքինվել՝ 138 457-ը:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 8425-ի: