09/06/2020 17:38
Հունվարին խոցված օդանավի գործով Իրանում վեց մարդ է ձերբակալվել
Իրանի իշխանությունները վեց մարդու են ձերբակալել՝ Թեհրանում հունվարին պատահաբար խոցված օդանավի գործով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Մինչ օրս այս գործով վեց մարդ է ձերբակալվել», - մեջբերում է ՖԱՐՍ-ը նրա խոսքերը:
Իսմեյլին ավելացրել է, որ «այդ մարդկանցից երեքն ազատ են արձակվել գրավի դիմաց, ևս երեքը մնում են կալանքի տակ»:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիների «Boeing 737» ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց: Զոհվել էր 176 մարդ:
Իրանն ավելի ուշ խոստովանել էր, որ ինքնաթիռը սխալմամբ խոցել են երկրի ՀՕՊ ուժերը: