09/06/2020 10:15
«Իրատես». Առաջիկայում սպասվում է ևս մի իշխանական «կառլիկ-մեդիայի» ստեղծում
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած իշխանական թիմի խոր ֆիասկոյին, այնուհանդերձ, իշխանական «ընտանիքին» մոտ կանգնածները հույսները չեն կորցնում` վերադարձնելու «աղջիկ վախտվա» իշխանական համբավն ու ազդեցությունը, և փորձում են ինֆոպատերազմում լոտերը հետ բերել` նոր լրատվամիջոցներ բացելով:
Առաջիկայում սպասվում է ևս մի իշխանական «կառլիկ-մեդիայի» ստեղծում: Նախկին Հ3-ի հենքի վրա ստեղծված «Նոր Հայաստան» հ/ը-ի մի խումբ լրագրողներ` նախկին ՕԵԿ-ի անդամ, այժմ Նիկոլ Փաշինյանի ջերմ պաշտպան Էդգար Առաքելյանի գլխավորությամբ, կստեղծվեն նոր լրատվամիջոց` «Արարատ նյուզ» հանգույն, ղեկավար կազմում ներառված կլինեն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմները»: