09/06/2020 15:43
ՍԴ-ն ծավալում է իր բնականոն գործունեություն և ոչ մեկի հույսից կախված չէ. Էդգար Ղազարյան
Կխնդրեի, որ բոլոր հրապարակային գործիչները Բարձր դատարանի մասին արտահայտվելիս լինեն զուսպ, հավասարակշռված և խուսափեն որևէ վիրավորական արտահայտությունից: Խոսքը վերաբերում է առավել ևս պատգամավորներին, որովհետև թե՛ պատգամավորները, թե՛ ԱԺ-ն ՍԴ դիմող սուբյեկտներ են հանդիսանում, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«ՍԴ-ն ծավալում է իր բնականոն գործունեություն և ոչ մեկի հույսից կախված չէ, իրականացնում է սահմանադրական արդարադատություն», - ասաց բանախոսը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախապես հայտարարածի համաձայն, իր աշխատավարձը փոխանցել է Առողջապահության նախարարության կողմից բացված հատուկ, կորոնավիրուսի հետևանքները վերացնող հիմնադրամի հաշվեհամարին:
Ինչ վերաբերում է մյուս աշխատակիցներին, ապա վերջին երկու ամիսների ընթացքում նրանցից որևէ մեկը պարգևավճար չի ստացել: