09/06/2020 18:07
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 17.2 հազար մարդու մոտ
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 17,2 հազարով, մահացել է ավելի քան 480 մարդ, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների ու այլ բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում բժիշկները գրանցել են կորոնավիրուսային վարակի 17 250 և մահվան 482 դեպք:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ Միացյալ Նահանգներում ամբողջ ընթացքում վարակվել է 1 961 185 մարդ, մահացել է ավելի քան 111 հազար հիվանդ:
Աշխարհում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր առմամբ 7 138 885 մարդ: Ապաքինվել է ավելի քան 3,3 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 406 հազար պացիենտ: