09/06/2020 17:03
Դատավոր ընտրվելու պահից ՍԴ նախագահի կյանքում չի եղել թեկուզ մեկ դրվագ, երբ նա զբաղվել է քաղաքական գործունեությամբ. Ղազարյան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կենսագրությունն իր առավելություններից է, իր դրական կողմերից մեկը, որովհետև ՍԴ նախագահը պետք է լիներ գիտելիքներով հարուստ և փորձառու մարդ, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Հրայր Թովմասյանը մեր երկրում լավագույն իրավաբաներից մեկն է, ՀՀ և Արցախի Սահմանադրությունների տեքստերի համահեղինակներից մեկը, մի շարք ֆունդամենտալ սահմանադրական օրենքների հեղիակ և համահեղինակ: Դա նրա անցյալն, ակտիվն ու կենսագրությունն է, ինչն ուժեղացնում է նրա դիրքերը՝ որպես փորձառու գործչի:
Բայց դատավոր ընտրվելու պահից ես բացառում եմ, որ որևէ մեկին հաջողվի առանձնացնել նրա կյանքում թեկուզ մեկ դրվագ, երբ նա զբաղվել է քաղաքական գործունեությամբ», - ասաց Էդգար Ղազարյանը: