09/06/2020 10:39
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվել է
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է, հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։
Հիշեցնենք՝ դատական նախորդ նիստը, որը մայիսի 26-ին էր, կրկին հետաձգվել էր։
Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։
Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Նա և իր ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։
Բացի այդ, Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։