09/06/2020 19:13
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հավաքակայաններում ամեն օր ախտահանվում է 155-160 ավտոբուս
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հավաքակայաններում ամեն օր ընդհանուր առմամբ ախտահանվում է 155-160 ավտոբուս, հայտնում են քաղաքապետարանից:
Պարետի որոշմամբ՝ տրանսպորտը շահագործելու ընթացքում գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազագույնի հասցնել ուղևորների վարակվելու հավանականությունը:
Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտացված կառույցը: