10/06/2020 11:26
Ժամետների, իրականացման ձևի հարցեր կան, բայց մեր քաղաքական թիմի խոստումն իրականություն դառնալու է․ Պապիկյանը՝ մետրոյի նոր կայարանի մասին
Մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիր նախորդ տարվա բյուջեում նախատեսված չի եղել, ընթացիկ տարվա բյուջեում ևս գումար չկա դրա համար, բայց քայլեր ենք ձեռնարկվում դա իրականացնելու ուղղությամբ, խորհրդարանում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Դա կամ կլինի կառավարման հավելյալ միջոցների, կամ մասնավոր ներդրման միջոցով։ Ընթացիկ տարվա մեջ պարզ կլինի, թե որ ճանապարհով ենք գնում», - ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ Պապիկյանն ընդգծեց, որ նոր կայարանի կառուցման ծրագիրն ապագայում միանշանակ իրականություն է դառնալու․
«Մեր կողմից նախանշված կայարանի շինարարությունը պիտի իրագործվի, ժամետների, իրականացման ձևի և բովանդակությունների հարցեր կան, այնուամենյանիվ, մեր քաղաքական թիմի խոստումն իրականություն դառնալու է», - ասաց նա։