10/06/2020 12:00
Ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով. Նախարարն՝ ատոմակայանի արդիականացման մասին
Հայ-ռուսական հարաբերությունները կայուն ռազմավարական-գործընկերային են, բայց միևնույն ժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ատոմակայանի արդիականացման ծրագրերին:
«Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են, և այս փուլում մեր երկրի համար ավելի շահեկան ենք գտել, որ կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից բյուջետային վարկ տրամադրել և լուծել մեր առջև ծառացած խնդիրը:
Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, «Ռոսատոմ» ընկերությունը հիմնական իրականացնող ընկերությունն է, պայմանագրերը գործընկերների հետ առկա են, և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով», - ասաց նախարարը: