10/06/2020 17:31
Ավստրիան ԵՄ 31 երկրներից ժամանողների համար հանում է COVID-19-ի սահմանափակումները
Հունիսի 16-ից Ավստրիան վերացնում է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները եվրոպական 31 երկրներից, ներառյալ՝ Իտալիայից մուտք գործող մարդկանց համար, չորեքշաբթի հայտարարել է արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը:
«Հունիսի 16-ի կեսգիշերից մենք հանելու ենք կորոնավիրուսի պատճառով մտցված 14-օրյա կարանտինի և կորոնավիրուսային թեստի անհրաժեշտության սահմանափակումները 31 երկրներից եկած մարդկանց համար, բացառությամբ՝ Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից ժամանողների, ում դեպքում սահմանափակումներ կպահպանվեն», - ասել է նա:
Նա նշել է, որ Իտալիայի հետ սահմանները նույնպես լիովին բացվելու են, բայց Ավստրիայի արտգործնախարարությունը կտրականապես նախազգուշացնում է իր քաղաքացիներին զերծ մնալ Լոմբարդիա մեկնելուց, որն առավելագույնն է տուժել COVID 19-ից: