10/06/2020 15:09
Տոկիոյում շոգի պատճառով 30 մարդ է հոսպիտալացվել
Տոկիոյի հիվանդանոցներում հայտնվել է 30 մարդ՝ սաստիկ շոգերի պատճառով, նրանցից երկուսը ծանր վիճակում է, հայտնում է NHK-ն:
Նրանց տարիքը 25-ից 99-ն է:
Հրշեջները Տոկիոյի բնակիչներին խորհուրդ են տալիս օգտագործել օդափոխիչներ, խուսափել փողոցում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հաճախ ջուր խմել: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս հանել դիմակները, եթե մարդկանց միջև պահպանվում է անհրաժեշտ հեռավորությունը։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը չորեքշաբթի հասել է 31 աստիճանի: