10/06/2020 19:04
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2 հազար նոր դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2011 նոր դեպք, մահացել է 81 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2011 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 177 938 մարդ, ապաքինվել՝ 140 590-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 8506-ի: