10/06/2020 17:24
Լեհաստանում նույնասեռ ամուսնություններ չեն լինելու, հայտարարել է նախագահը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վստահեցրել է, որ երկրում նույնասեռ ամուսնություններ և նույն սեռի զույգի կողմից երեխաների որդեգրում տեղի չեն ունենա:
«Ընտանիքի ինստիտուտի պաշտպանությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է նորմալ գործող պետության կայունության համար», - հայտարարել է Դուդան՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Վարշավայում:
«Ընտանիքը՝ կնոջ և տղամարդու միությունը, մեր սահմանադրության նորմերին համապատասխան են: Չկա և չի լինի ընտանիք որևէ այլ ձևով, բացառությամբ բացառապես կնոջ և տղամարդու միության: Դա է սահմանադրորեն ընդունելի միակ ձևը», - նշել է նա:
Նա նաև հայտարարել է, որ թույլ չի տա երեխաների որդեգրում նույնասեռ զույգերի կողմից:
«Մենք համաձայնություն չենք տալիս նույնասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրմանը: Կասկած չկա, որ նման որոշում չի կարող կայացվել: Սա խորթ գաղափարախոսություն է: Այժմ ոչ մի համաձայնություն չկա, որ սա մեր երկրում ներդրվի որևէ իրավական ձևով», - ասել է Դուդան:
Հունիսի 28-ին Լեհաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: