10/06/2020 17:44
Ուկրաինայում քրգործ է հարուցվել Պորոշենկոյի դեմ
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն քրեական գործով կասկածյալ է դարձել, հայտարարել է Հետաքննությունների պետական բյուրոյի (ՀՊԲ) երկրորդ բաժնի ղեկավար Վադիմ Պրիյմաչոկը:
«Քննչական պետական բյուրոյի կենտրոնական գրասենյակի տարածքներում Պետական անվտանգության բյուրոյի քննիչները Պյոտր Պորոշենկոյին գրավոր հաղորդագրություն են տվել այն մասին, որ քրեական գործով կասկածյալ է: Նրան կասկածում են դիտավորյալ ապօրինի հրաման տալու համար, ինչը հանգեցրել է արտաքին հետախուզության ներկայիս ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահմանը», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պորոշենկոն կասկածվում է այն բանի համար, որ արտաքին հետախուզության ծառայության պետին ստիպել է Սերգեյ Սեմոչկոյին նշանակել իր տեղակալ:
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները պատրաստում են Պորոշենկոյի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: