10/06/2020 18:21
Շվեդիայում 34 տարի անց բացահայտել են վարչապետի սպանության գործը
Շվեդական դատախազությունը հայտնել է 1986 թվականին վարչապետ Օլոֆ Պալմեին սպանողի անունը:
Ըստ BBC-ի՝ սպանության կասկածյալը Ստիգ Էնգստրոմն է, որն ինքնասպան է եղել 2000 թվականին:
Դատախազությունը կարծում է, որ նա է սպանել վարչապետին՝ Պալմեի ձախակողմյան համոզմունքների պատճառով:
Քանի որ հնարավոր չէ կասկածյալին մեղադրել, գործը կարճվել է:
1986թ.-ին Օլոֆ Պալմեն սպանվել է կինոթատրոնից տուն վերադառնալու ճանապարհին:
Սպանությունից հետո հարցաքննվել են հազարավոր մարդիկ:
Ստիգ Էնգստրոմն աշխատել է «Skandia» ապահովագրական ընկերությունում, այդ երեկո նա մնացել է սպանության վայրի մոտ գտնվող գրասենյակում:
Սկզբում նա գործով վկա էր և նույնիսկ հայտարարել է, որ փորձել է առաջին օգնություն ցուցաբերել վարչապետին: 2000թ.-ին նա ինքնասպանություն է գործել: 18 տարի անց լրագրող Թոմաս Պետերսոնը ենթադրել է, որ նա է իրականում մարդասպանը:
Պալմեն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1969-1976 թվականներին և 1982-1986 թվականներին: Նա ղեկավարում էր Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և հայտնի էր իր ձախակողմյան հայացքներով:
Նրա կինը՝ Լիսբեթը, մահացել է 2018թ.-ին՝ չիմանալով, թե ով է սպանել ամուսնուն: