10/06/2020 17:57
Էրդողանը Թուրքիայի 41 նահանգներում նոր ղեկավարներ է նշանակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի 41 նահանգներում նոր ղեկավարներ նշանակելու մասին:
Ըստ դրա՝ նահանգների 17 նախկին ղեկավարները հետ են կանչվել կենտրոնական ապարատում աշխատելու համար: Նախկինում Մուղլա նահանգի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Էսենգյուլ Ջիվելեքը նշանակվել է նախագահի գլխավոր խորհրդական:
Ղեկավարության փոփոխությունն ազդել է նաև Իզմիր, Անթալիա, Քոնիա և Դիարբեքիր նահանգների վրա:
Երկրում ընդհանուր 81 նահանգ կա: