10/06/2020 15:21
Աշխարհի ամենաանվտանգ երկրները հայտնի են
Աշխարհի ամենաանվտանգ երկիրը կրկին ճանաչվել է Իսլանդիան, որը գրավել է առաջին տեղը խաղաղության գլոբալ ինդեքսում (GPI), որը տպագրվում է «Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտ» (IEP) վերլուծական կենտրոնի կողմից:
Նոր Զելանդիան երկրորդ տեղում է, երրորդ տեղում Պորտուգալիան է: Նաև այս ցուցանիշի լավագույն տասնյակում են հայտնվել Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Չեխիան, Ճապոնիան և Շվեյցարիան:
Ընդհանուր առմամբ, վարկանիշում ընդգրկված է 163 երկիր: Դասակարգման վերջին տողերը գրավել են Իրաքը, Սիրիան և Աֆղանստանը:
«Global Peace Index»-ը՝ Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի (IEP) փորձագետների միջազգային խմբի սոցիոլոգների և տնտեսագետների կողմից մշակված ցուցանիշ է: Ցուցակը կազմվում է ամեն տարի՝ սկսած 2007 թվականից: