10/06/2020 13:34
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 216 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 216 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 6358 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով կորոնավիրուսով վարակվելու 8404 դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 493 657 դեպք:
Մեկ օրում 10 386 մարդ ապաքինվել է, ընդհանուր առմամբ՝ 252 783 պացիենտ: