10/06/2020 16:07
Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հասանելի լինել աշնանը. ԱՀԿ
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակում է Օքսֆորդի համալսարանն իտալական «Irbm» ընկերության հետ համատեղ, կարող է հասանելի լինել աշնանը կամ ձմռանը, հայտարարել է Իտալիայի առողջապահության նախարարի խորհրդական և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում երկրի ներկայացուցիչ Վալտեր Ռիչարդին:
«Եթե ամեն ինչ լավ անցնի, աշնանը կամ ձմռանը մենք կարող ենք ունենալ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, ներառյալ՝ իտալացիները», - հայտարարել է նա Rai3-ի եթերում:
Ըստ Ռիչարդիի՝ պատվաստանյութերի մշակման հարցում Եվրոպան առաջ է անցնում Միացյալ Նահանգներից, իսկ իտալա-բրիտանական դեղամիջոցն ավելի առաջադեմ փուլում է, քան մյուսները:
Խոսելով հոկտեմբերին համաճարակի երկրորդ ալիքի հավանականության մասին՝ իտալացի փորձագետն ընդգծել է, որ «ոչ ոք չի կարող 100%-ով վստահ լինել այս հարցում»:
«Բայց մենք քիչ հավանական ենք համարում այն, որ վիրուսը կվերանա... Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր երկրաշարժերի դիմակայմանը», - ասել է Ռիչարդին: