10/06/2020 18:29
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս հուլիսի 1-ից բացել ԵՄ արտաքին սահմանները
Եվրահանձնաժողովն այս շաբաթ կհրապարակի հուլիսի 1-ից Եվրամիության արտաքին սահմանների բացման վերաբերյալ առաջարկություններ, գրում է ТАСС-ը՝ հղում անելով արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ժոսեպ Բորելին:
«Այս շաբաթվա վերջում Եվրահանձնաժողովը կհաստատի գնահատականներն ու կներկայացնի իր մոտեցումը՝ հուլիսի 1-ից արտաքին սահմանների սահմանափակումները աստիճանաբար հեռացնելու վերաբերյալ», - նշել է նա:
Ավելի վաղ Եվրամիությունը փակել էր ներքին և արտաքին սահմանները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: