10/06/2020 10:27
Կորոնավիրուսի վարակի տեմպերն ԱՄՆ 14 նահանգում կտրուկ աճել է
Հունիսի սկզբից Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը կտրուկ աճել է 14 նահանգներում, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին:
Անցյալ շաբաթվա ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ալյասկայում, Արիզոնայում, Արկանզասում, Տեխասում, Կալիֆոռնիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ֆլորիդայում, Կենտուկիում, Նյու Մեքսիկոյում, Միսիսիպիում, Օրեգոնում, Թենեսիում և Յուտայում, և Պուերտո Ռիկոյում:
Պարբերականը նշում է, որ դա տեղի է ունենում ԱՄՆ-ի գյուղական վայրերում վարակների թվի աճի միտման ֆոնին, մինչդեռ վարակի «առաջին ալիքը» տեղի է ունեցել խիտ բնակեցված քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը և Չիկագոն: