10/06/2020 14:00
Արագածոտնի մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրոսով վարակված 328 մարդ կա, առողջացել է 150-ը. Մարզպետ
Արագածոտնի մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրոսով վարակված 328 մարդ կա, առողջացել է 150-ը: Ունենք մահվան 5 դեպք, որից մեկը՝ կորոնավիրուսի հետևանքով, մյուս 4 վարակվածի մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով, լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Մնացած քաղաքացիները շարունակում են բուժվել, խոշոր օջախներ չունենք: Ի պատիվ մեր մարզի բնակիչների՝ նրանք էականորեն լավ են պահում պարետատն պահանջները: Նույն հարսանիքների ու թաղումների հետ կապված՝ նորմերը պահվում են: Ես ինքս լինում եմ համայնքներում, խնդրում մեր քաղաքացիներին՝ պահպանել կանոնները», - ասաց Դավիթ Գևորգյանը: