10/06/2020 13:13
Արարատի մարզում այս պահին ունենք 1165 վարակված, որից՝ 474 հոգի առողջացած. մարզպետ
Արարատի մարզում այս պահին ունենք 1165 վարակված, որոնցից առողջացածները 474 հոգի է, մյուսները կամ ամբուլատոր, կամ հիվանդանոցային բուժում են ստանում, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելոլվ, որ այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան 17 դեպք:
Մարզպետը միաժամանակ տեղեկացրեց, որ Արտաշատի ԲԿ-ում կարող են սպասարկել մոտ 125, Վեդիի ԲԿ-ում՝ 100 հիվանդի:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներին՝ Գարիկ Սարգսյանը նշեց՝ հատկապես ԲՀԿ-ի այդօրինակ հայտարարությունները ողջամիտ չի համարում:
«Նրանք ինչ-որ դիվիդենտներ են ուզում այս ամենից շահել: Դա նրանց գործելաոճն է, դա վաղուց է այդպես», - ասաց մարզպետը:
Հարցին՝ ինքն անձնապես Արարատի մարզում հաջողե՞լ է կորոնավիրուսի դեմ պայքարում, մարզպետն, ընդհանուր առմամբ, տիրող իրավճակից գոհունակություն հայտնեց՝ հուսալով, որ անակնկալ նոր օջախներ այլևս ի հայտ չեն գա: