10/06/2020 14:10
Արմավիրի մարզում կա կորոնավիրոսով վարակված 814 մարդ, որից ուղիղ կեսն՝ առողջացած. մարզպետ
Այս պահի դրությամբ Արմավիրի մարզում կա կորոնավիրոսով վարակված 814 մարդ, որից ուղիղ կեսն՝ առողջացած: Կա 21 մահվան դեպք, լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Ցավոք սրտի, մարզում հիվանդացությա աճը կայուն է: Օրինակ՝ Տանձուտ համայնքում այս պահին ունենք 30 վարակված անձ», - նշեց նա՝ ավելացնելով, որ որոշ համայքներում մուտքուելքի սահմանափակումներ կարող են կիրառվել:
Համբարձում Մաթևոսյանը միաժամանակ չցանկացավ մեկնաբանել ԲՀԿ- կողմից հնչող մեղադրանքները, որ իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը: