10/06/2020 14:26
Տավուշի մարզում այս պահի դրությամբ 133 վարակակիր կա, 26 անձ բժշկական հաստատություններում է․ մարզպետ
Տավուշի մարզում այս պահի դրությամբ 133 վարակակիր կա, 26 անձ բժշկական հաստատություններում է, 600 հոգի մեկուսացված է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Օջախ ունեցել ենք Բերդում՝ «Տավուշ տեքստիլը», անմիաջպես մասայական թեստավորում է իրականացվել, վարակվածներն իզոլացվել են, դրանից հետո «Տավուշ տեքստիլում» էական փոփոխություններ չունենք։ Գործարանը բնականոն հունով է աշխատում», - ասաց մարզապետը։
Նա ընդգծեց՝ մինչ այս պահը կորոնավիրուսով վարակման դեպքեր միայն ձեռնոցների արտադրամասերում են գրանցվել։