10/06/2020 18:35
Համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման թույլ նախանշաններ կան, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս։ Իհարկե, վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ վիճակը լավացել է, բայց նախանշանները կան», - ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց՝ կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա, որը տանելի է դառնում առողջապահական համակարգի համար։
«Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրն ամեն օրվա հետ փոքրանում է։ Եթե այս միտումը պահնեք, կլուծենք հոսպիտալացման խնդիներն ամբողջ ծավալով և կանցնենք կորոնավիրուսի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին», - ասաց Փաշինյանը։