10/06/2020 14:43
Ամսական մոտ 10 մլն դիմակ ենք արտադրում․ նախատեսվում է կրկնապատկել արտադրական ծավալները․ Տավուշի մարզպետ
Նախատեսվում է կրկնապատկել Տավուշի մարզում արտադրվող դիմակների ծավալը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Ամսական մոտ 10 մլն դիմակ ենք արտադրում։ Շուտով Հայաստան կներկվեն ևս երկու հոսաքգծեր, որոնք կկրկնապատկեն արտադրական ծավալները», - ասաց մարզպետը։
Հիշեցնենք, որ մայիսից «Տավուշ տեքստիլ» ընկերությունը սկսել է պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրությունը։