10/06/2020 19:07
Ճիշտ ռազմավարության դեպքում աշնանը կամ ձմռանը կունենանք որոշակի իմունիտետային պարիսպ․ Փաշինյան (Տեսանյութ)
Ծայրահեղ ճիշտ եմ համարում մեր որդեգրած քաղաքականությունը՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր երկրները նույն պրոբլեմի միջով անցնելու են, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել։ Եթե այս կանխավարկածից ելնենք, հիմա նույնիսկ եթե զրո կորոնավիրուսի դեպք ունենք, քանի դեռ աշխարհում կա կորոնավիրուս, երբ մենք բացվենք այն ներթափանցելու է, և այդ ժամանակ մենք կարող ենք լինել ավելի անպաշտպան։ Այս մարտավարութամբ մենք ոչ միայն շանս ունենք ամբողջությամբ կառավարելի պահել իրավիճակն, այլև ավելի պարտրաստված կլինենք աշնան, ձմռան և գարնան հնարավոր բռնկումներին», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ ճիշտ ռազմավարության դեպքում աշնանը կամ ձմռանը կունենանք որոշակի իմունիտետային պարիսպ, որը հանրապետությունը վարակի նկատմամբ կդարձնի ավելի պաշտպանված։