10/06/2020 18:55
Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիուս է տարածվում, այլև քաղաքական․ Փաշինյան (Տեսանյութ)
Դաշնակցության ներկայացուցիները նույն հռետորիկայով կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը, երբ կառավարության ձևավորումից մեկ-երկու ամիս էր անցել, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնպիսի տպավորության է, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիուս է տարածվում, այլև քաղաքական, որն ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի՝ կբերի բոլոր այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարական ուժերի քաղաքական իմաստով մահվան։ Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ թեև որոշ ուժեր պնդում են, որ երբ հրամանատարը պատերազմի ժամանակ ձախողվում է, պետք է հրաժարական տա և հեռանա, մինչդեռ կառավարությունը չի ձախողվել կորոնավիրուսի դեմ պայքարում։
«Հայաստանն ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները, և չեմ տեսնում, որ աշխարհի լավ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, եթե պատերազմական տրամաբանության շրջանականում ամեն բան դիտարկվի, ապա խուճապ ու սխալ տեղեկատվության տարածողներին դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասախան։
«Նման մոտեցում ցուցաբերածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը», - ավելացրեց նա։