11/06/2020 16:08
ՀԱԷԿ շահագործման երկարաձգմանն ուղղված աշխատանքները շարունակվում են, արված աշխատանքը փաստում է՝ կայանի արդյունավետությունը բարձրացել է․ ՌԴ դեսպան (Տեսանյութ)
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ ապահով և հուսալի դարձնել Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2026 թվականը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա ընդգծեց՝ դա փաստում են ոչ միայն տեղական, այլև միջազգային փորձագետները:
«Արդյունքում թարմացված ԱԷԿ-ն ապահովում է հանրապետության էներգիայի սպառման առավելագույն պահանջները և զգալի ներդրում է ունենում բնակչության համար էներգակիրների ցածր սակագների հարցում», - ասաց նա։
Դեսպանը նկատեց՝ թեև ատոմակայանի շահագործման երկարաձգմանն ուղղված աշխատանքները շարունակվում են, արված աշխատանքը փաստում է, որ կայանի արդյունավետությունը բարձրացել է։