11/06/2020 18:03
ԱՀԿ-ից հայտնել են Աֆրիկայում Էբոլայի նոր բռնկումների սպառնալիքի մասին
Աֆրիկայի երկրներում կարող են առաջանալ էբոլայի նոր բռնկումներ, անհրաժեշտ է մեծացնել պատվաստումների ծավալը, РИА Новости-ին հայտնել է ԱՀԿ-ում՝ Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայի բռնկման հարցերով ներկայացուցիչ Նգոյ Նսենգան:
«Էբոլան նորից կհայտնվի ինչ-որ տեղ, բայց մենք պետք է պատրաստ լինենք շրջանցելու այդ բռնկումը և թույլ չտալու, որ այն տարածվի: Մենք կունենանք դեպքեր, ինչպիսիք պատահում են ժամանակ առ ժամանակ: Կարևոր հարցը կայանում է նրանում, թե ինչպես մենք կարող ենք կանխել հիվանդության տարածումը և լայնամասշտաբ բռնկման դեպքերը», - հայտարարել է Նսենգան:
Նա նշել է, որ պատվաստումներն այս խնդրի առանցքային լուծումը կարող են լինել: