11/06/2020 15:49
Վրաստանը Սաակաշվիլիի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ուկրաինայի դեսպանից
Թբիլիսին պարզապանումներ կպահանջի Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովից՝ կապված Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարության հետ, որի համաձայն՝ աշնանը Վրաստանում կայանալիք ընտրություններում ինքն «առաջնագծում» կլինի: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, գրում է ТАСС-ը:
«Իհարկե, մենք կանչելու ենք դեսպանին Արտաքին գործերի նախարարություն և կպահանջենք բացատրություններ, քանի որ սա (Սահակաշվիլի հայտարարությունները) պաշտոնյայի անմիջական միջամտություն է ընտրական գործընթացում և ռազմավարական գործընկեր հանդիսացող օտարերկրյա պետության ներքին գործերին, մենք կլսենք բացատրություններ Ուկրաինայի դեսպանից այս առումով», - ասել է Զալկալիանը:
Սաակաշվիլին նախօրեին Facebook-ում հրապարակել է տեսաուղերձ, որում կոչ է արել Վրաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցություններին միավորվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա նաև ասել է, որ չի պատրաստվում նայել, ինչպես է Վրաստանը կործանվում և ընտրություններում «առաջին գծում» կլինի: