11/06/2020 18:13
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2200 նոր դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2238 նոր դեպք, մահացել է 78 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2011 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 180 156 մարդ, ապաքինվել՝ 142 663-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 8584-ի: