11/06/2020 18:52
Իտալիայում 1 եվրոյով տներ են վաճառում
Իտալական Կալաբրիա շրջանում գտնվող Չինկուեֆրոնդի բնակավայրում գործարկեվել է մի ծրագիր, որը թույլ կտա այնտեղ բնակարան ձեռք բերել 1 եվրոյով, հայտնում է «CNN Travel»-ը:
Քաղաքապետի խոսքով՝ ծրագիրը կոչված է լուծելու դեպի խոշոր քաղաքներ երիտասարդների տեղափոխվելու խնդիրը:
Չինկուեֆրոնդիում բնակարան գնելու համար բարենպաստ իրավիճակ է համաճարակային տեսանկյունից: Այս ամբողջ ընթացքում քաղաքում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի եղել:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջարկվող տարբերակով տուն գնել, պարտավոր կլինեն այն վերանորոգել առաջիկա երեք տարվա ընթացքում: Դրանից բացի, գնորդը պարտավոր է վճարել հատուկ վճար՝ 250 եվրոյի չափով: Եթե նշված ժամկետում տունը չվերանորոգվի, ապա սեփականատերը ստիպված կլինի տուգանք վճարել 20 հազար եվրոյի չափով: