11/06/2020 15:31
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 174 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 6532 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 8779 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 502 436 դեպք:
Մեկ օրում 8367 մարդ ապաքինվել է, ընդհանուր առմամբ՝ 261 150 պացիենտ: