11/06/2020 10:44
Թրամփը հայտարարել է «ներքին ահաբեկիչների» կողմից Սիեթլի գրավման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիեթլը գերեվարվել է «ներքին ահաբեկիչների» կողմից: Պետության ղեկավարը այդ մասին գրել է Twitter-ի իր էջում:
«Ներքին ահաբեկիչները, որոնք, իհարկե, ղեկավարվում են ձախ արմատական դեմոկրատների կողմից, գրավել են Սիեթլը», - ասված է նախագահի հրապարակման մեջ:
Թրամփը նաև կոչ է արել Սիեթլի իշխանություններին անհապաղ վերահսկողություն իրականացնել քաղաքի վրա և «կանգնեցնել տգեղ անարխիստներին»:
Մայիսի 25-ին Մինեապոլիսում իրավապահները փորձել են ձերբակալել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու համար: Ոստիկանները սևամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել և վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: