11/06/2020 14:00
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 416 հազարը
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը հասել է 416 201-ի՝ մեկ օրում ավելանալով 4924-ով, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ընդհանուր առմամբ, համալսարանի տվյալներով՝ աշխարհում կա COVID-19-ով վարակված 7 360 239 մարդ, մեկ օրում վարակվածների թվի աճը կազմել է 121 628, ավելի քան 3.54 միլիոնը բուժվել է:
Համաձայն «Worldometer» պորտալի՝ վարակի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուս է հայտնաբերվել 7 458 921 մարդու մոտ, մահվան դեպքերի թիվը գերազանցել է 419 հազարը, ավելի քան 3,77 միլիոնը բուժվել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է գրանցվել է աշխարհի ավելի քան 200 երկրներում: