11/06/2020 18:17
COVID-19-ի դեմ «Ավիֆավիր» առաջին դեղամիջոցը փոխանցվել է ՌԴ յոթ շրջանների կլինիկաներ
COVID-19-ի դեմ «Ավիֆավիր» առաջին դեղամիջոցը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության կլինիկաներին, հայտնում է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը (ՈՒՆՌՀ):
Այնտեղից նշել են, որ դեղամիջոցի առաջին խմբաքանակը ստացվել են Մոսկվայի, Լենինգրադի, Նովգորոդի, Կիրովի, Նիժնի Նովգորոդի մարզերի, Թաթարստանի և Եկատերինբուրգի կլինիկաներն ու լիազորված դեղագործական կազմակերպությունները:
«Հունիսին ռուսական հիվանդանոցներ կմատակարարվի «Ավիֆավիրի» 60 հազար կուրս», - հայտնում է հիմնադրամը:
Անհրաժեշտության դեպքում արտադրությունը կարող է աճել տարեկան երկու միլիոն կուրսով, նշում է արտադրողը:
Մայիսի 29-ին «Ավիֆավիրը» գրանցվել է ՌԴ Առողջապահության նախարարությունում, ընդգրկվել նախարարության ցուցումներում և դարձել է աշխարհում առաջին դեղամիջոցը՝ հիմնված «Ֆավիպիրավիրի» վրա, որը հաստատվել է կորոնավիրուսի բուժման համար:
Արտադրողները նշել են, որ դեղամիջոցը լավ ուսումնասիրված է: Այն 2014 թվականից Ճապոնիայում օգտագործվում է գրիպի ծանր ձևերի դեմ: