11/06/2020 16:15
Ռուսական կողմը ոչ թե մերժեց գազի գնի վերաբերյալ սկզբունքը, այլ՝ 5 երկրների կոնցեպտը. փոխվարչապետ
ԵԱՏՄ վերջին նիստից հետո կարծիքներ էին հնչում, որ Ռուսաստանը չհամաձայնեց կամ մերժեց Բելառուսի և Հայաստանի՝ գազի գնի հարցով առաջարկը, բայց ճշգրտումների կարիք կա, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այո, կար առաջարկ: Նախաձեռնությունը մերն էր և նշած էր, որ տարածման և մատակարարման սակագները ԵԱՏՄ տարածքում պետք է նույնը լինեն բոլոր 5 երկրների համար, որը մերժվեց: Բայց ռուսական կողմը ոչ թե մերժեց սկզբունքն, այլ՝ 5 երկրների կոնցեպտը: Ասեց՝ 4-ի համար հենց հիմա համաձայն է, նույնը կլինեն, բայց 5-ի համար՝ ոչ:
Ինչո՞ւ եմ սա ասում, որպեսզի չենթադրենք, որ 2019 թվականին աշխատանք է արվել, որը տարեվերջին պարզվեց՝ չի ընդունվում, և դրանով ամեն ինչ ավարտվեց: Այդպես չէ, մենք հենց հիմա ունենք համաձայնեցված նախագիծ, որը ֆիքսում է մի պայմանավորվածություն. ռուսական կողմը համաձայն է, որ տարանցման և մատակարարման սակագինը պատրաստ է միասնականության», - ասաց փոխվարչապետը:
Նա համոզմունք հայտնեց՝ գազի գնի շուրջ պայմանավորվելու ամենաճիշտ հարթակը ԵԱՏՄ-ն է: