11/06/2020 10:55
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 566-ով, մահացել՝ 23 մարդ
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ հաստատվել է 14669 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 566-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 5466 (+240) մարդ, այս պահին բուժվում է 8876 (+303)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 327 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 245, այլ պատճառներով՝ 82:
Մեկ օրում մահացել է 23 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: