11/06/2020 18:33
Ծննդյանս օրը նշել եմ նեղ միջավայրում, ամենամտերիմ մարդկանց հետ. երգչուհի Մերի Քոչարյանը դարձավ 17 տարեկան (Լուսանկարներ)
Հունիսի 10-ին երգչուհի Մերի Քոչարյանը դարձավ 17 տարեկան: Ծննդյան հավաքույթից երգչուհին Aysor.am-ին լուսանկարներ է տրամադրել ու պատմել, թե ինչպես է անցկացրել իր «արտակարգ ծնունդը»:
«Քանի որ համավարակով պայմանավորված՝ մեծ խնջույքներ անել չի թույլատրվում, ծննդյանս օրը նշել եմ նեղ միջավայրում, ամենամտերիմ մարդկանց հետ: Ներկա էին միայն ընտանիքիս անդամներն ու մի քանի ընկերներ: Անցկացրել ենք մեր ամառանոցում», - մանրամասնեց հոբելյարը:
Անդրադառնալով նվերներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ այս տարի դրանք անակնկալների տեսքով էին:
«Այս տարի բոլոր նվերներս եղել են անակնկալի տեսքով, ինչի համար շատ շնորհակալ եմ ընկերներիս ու ընտանիքիս անդամներին: Դրանք այնքան կրեատիվ ու հետաքրքիր էին, որ բառերով նկարագրել կդժվարանամ», - ժպիտով նշեց նա:
Արդեն 17-ամյա երգչուհին նկատում է՝ թվերի ավելացման հետ ինքն էլ է փոխվում.
«Ամեն անգամ, երգ գիտակցում եմ, որ մեծացել եմ ևս մեկ տարով, ինձ զգում եմ էլ ավելի հասուն ու պատասխանատու մարդ»:
Լուսանկարիչ՝ Դավիթ Ավագյան